Որպես շողշողուն մարգարտահատ` Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին:
Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը:
Նուրբ բաղադրիչների և տեղական արտադրողների տնական մթերքների համադրմամբ Դիլիջանի Տուն ռեստորանը կատարելության երանգ է հաղորդում Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկին:
Մեր խոհարարի կողմից մեկնաբանված և պատրաստված հայկական խոհանոցի ուտեստները, ինչպես նաև եվրոպական և միջերկրածովյան շեշտադրումները անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենափորձառու հյուրին: Այս բոլոր անկրկնելի ուտեստները կարող եք համադրել հեղինակային գինեցանկի խմիչքների հետ:
Միշտ կապի մեջ ենք օգնելու կազմակերպել Ձեր ժամանումը
Դիլիջանի Տուն հյուրանոց
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
Զվարթնոց միջազգային օդանավակայան – 111 կմ
Գյումրի միջազգային օդանավակայան – 110 կմ
Թբիլիսի միջազգային օդանավակայան – 219 կմ
ՄԵՔԵՆԱՅՈՎ
Երևանից – 99 կմ
Թբիլիսիից – 214 կմ
Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36, Դիլիջանի Տուն հյուրանոց