Որպես շողշողուն մարգարտահատ` Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին:
Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը:
Սենյակները, անկասկած, ցանկացած հյուրանոցի ամենակարևոր մասն են: Դրանք, ի վերջո, տարածքներ են, որտեղ հյուրերն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը: Կայքերում, սենյակները նկարագրելիս, հաճախ բախվում ենք ձանձրալի տեղեկատվության. մահճակալների տիպ-դիրք, տարածք, դասավորվածություն….
Նման տեղեկատվությունն, իհարկե, անհրաժեշտ է սենյակ ընտրելու համար, բայց չի տալիս պատասխանն այն հարցի, թե ինչի կբախվես, երբ բանալիի պտույտով մուտք գործես սենյակ:






Գեղեցիկ թաքստոց՝ վայելելու համեղ և նրբաճաշակ խոհանոց, պարզություն, բնություն և հայկական մշակութային ժառանգություն։




«Դիլիջանի տուն» — հյուրանոցում մենք առաջարկում ենք վայր՝ լեռնային գեղատեսիլ տեսարանների մեջ՝ նշելու ձեր յուրահատուկ պահերը:






Միշտ կապի մեջ ենք օգնելու կազմակերպել Ձեր ժամանումը
Դիլիջանի Տուն հյուրանոց
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
Զվարթնոց միջազգային օդանավակայան – 111 կմ
Գյումրի միջազգային օդանավակայան – 110 կմ
Թբիլիսի միջազգային օդանավակայան – 219 կմ
ՄԵՔԵՆԱՅՈՎ
Երևանից – 99 կմ
Թբիլիսիից – 214 կմ
Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36, Դիլիջանի Տուն հյուրանոց
