Որպես շողշողուն մարգարտահատ` Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին:
Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը:
Կյանքը Դիլիջանի Տուն հյուրանոցում եռում է հյուրընկալ և հոգատար անձնակազմի հսկողության ներքո, և ամեն պահը դարձնում անմոռանալի: Ոչ մի մանրուք աննկատ չի մնա, թիմը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերն իրենց զգան ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մենք՝ հյուրանոցի ամբողջ անձնակազմով, հույս ունենք, որ հյուրերից յուրաքանչյուրն, ով թեկուզ մեկ օր եղել է մեր տանը, ջերմ հիշողություններ է տանելու իր հետ` լի ուրախությամբ, հիացմունքով և անհոգությամբ:
Դիլիջանի Տուն հյուրանոցում նույնիսկ փոքրիկ հյուրերն իրենց կզգան ինչպես հարազատ տանը: Հատուկ պատրաստված սենյակում փոքրիկները կանցկացնեն երկար ժամեր: Մանկական սենյակը տարածք է լի ուրախությամբ, արկածներով և հետաքրքիր խաղերով: Այստեղ ծնվում են հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց ամբողջ կյանքի ընթացքում:
Կյանքը Դիլիջանի Տուն հյուրանոցում եռում է հյուրընկալ և հոգատար անձնակազմի հսկողության ներքո, և ամեն պահը դարձնում անմոռանալի: Ոչ մի մանրուք աննկատ չի մնա, թիմը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերն իրենց զգան ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մենք՝ հյուրանոցի ամբողջ անձնակազմով, հույս ունենք, որ հյուրերից յուրաքանչյուրն, ով թեկուզ մեկ օր եղել է մեր տանը, ջերմ հիշողություններ է տանելու իր հետ` լի ուրախությամբ, հիացմունքով և անհոգությամբ:
Սենյակները, անկասկած, ցանկացած հյուրանոցի ամենակարևոր մասն են: Դրանք, ի վերջո, տարածքներ են, որտեղ հյուրերն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը: Կայքերում, սենյակները նկարագրելիս, հաճախ բախվում ենք ձանձրալի տեղեկատվության. մահճակալների տիպ-դիրք, տարածք, դասավորվածություն….
Նման տեղեկատվությունն, իհարկե, անհրաժեշտ է սենյակ ընտրելու համար, բայց չի տալիս պատասխանն այն հարցի, թե ինչի կբախվես, երբ բանալիի պտույտով մուտք գործես սենյակ:
Նուրբ բաղադրիչների և տեղական արտադրողների տնական մթերքների համադրմամբ Դիլիջանի Տուն ռեստորանը կատարելության երանգ է հաղորդում Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկին:
Մեր խոհարարի կողմից մեկնաբանված և պատրաստված հայկական խոհանոցի ուտեստները, ինչպես նաև եվրոպական և միջերկրածովյան շեշտադրումները անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենափորձառու հյուրին: Այս բոլոր անկրկնելի ուտեստները կարող եք համադրել հեղինակային գինեցանկի խմիչքների հետ:
Միշտ կապի մեջ ենք օգնելու կազմակերպել Ձեր ժամանումը
Դիլիջանի Տուն հյուրանոց
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
Զվարթնոց միջազգային օդանավակայան – 111 կմ
Գյումրի միջազգային օդանավակայան – 110 կմ
Թբիլիսի միջազգային օդանավակայան – 219 կմ
ՄԵՔԵՆԱՅՈՎ
Երևանից – 99 կմ
Թբիլիսիից – 214 կմ
Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36,
Դիլիջանի Տուն հյուրանոց