YELL EXTREME PARK

Ամրագրեք ձեր կատարյալ շրջագայությունը մեր տուր փաթեթի գնով:

Եղանակային պայմաններից ելնելով որոշ ծառայություններ հնարավոր է հասանելի չլինեն։

ԶԻՓԼԱՅՆ

Թռիչք Զիփլայնի 5 տարբեր ճոպաններով՝ 135-ից 750 մ։ Թռիչքի արագությունը մինչև 80 կմ/ժ է, որի ընթացքում անցնում եք տավուշյան լեռների և անտառների միջով։

տարիքային սահմանափակում սահմանված չէ՝
միայն քաշային.

  • 43 կգ-ից ցածր ունեցող մասնակիցները կարող են օգտվել միայն 3 ճոպաններով թռիչքներից (ընդհանուր 5-ն են):
  • 44-98 կգ քաշ ունեցող մասնակիցները կարող են օգտվել բոլոր 5 ճոպաններից:
  • 99-120 կգ քաշ ունեցող մասնակիցները կարող են օգտվել միայն 3 թռիչքներից:
  • 120-ից ավել քաշ ունեցող մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել թռիչքներին:
zipline1-1

ՌՈԼԼԵՐ ԶԻՓԼԱՅՆ

Գալարաձև ուղիներով զիփլայնի տեսակ, որն առաջինն ու միակն  է Հայաստանում։

230 մ երկարությամբ Ռոլլերով թռիչքը կտա ամբողջովին նոր էմոցիաներ։

քաշային սահմանափակումը՝ 15-75 կգ։

ՕՖՖ-ՐՈՈՒԴ

Արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Ճանապարհորդության ընթացքում մեքենան շրջում է պարկի վերևի հատվածում գտնվող Ենոքավանի բարձրադիր սարերում: Ուղևորությունը:

կազմակերպվում է առնվազն 4 մասնակցի պարագայում: Տևողությունը՝ 40 րոպե։ հասանելի է 10 տարեկանից բարձր մասնակիցների համար:

ՎԻԱ ՖԵՐՐԱՏԱ

Հորիզոնական ժայռամագլցում, որի ժամանակ երկաթյա պարանների և հատուկ ուղիների միջոցով անցնում եք 250 մ երկարությամբ և 70 մ բարձրությամբ ժայռով։ Ժայռից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տավուշյան լեռներ։

նախատեսված է մեծահասակների համար: Քաշային սահմանափակումը 98 կգ-ն է:

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԳԻ

Փորձությունների այգին ներառում է գերաններով և ճոպաններով կառուցված 5 տարբեր անցարաններ, որոնք տեղակայված են անտառում։ Ծառայությունն անցնելիս անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը և հաղթահարել բոլոր խոչընդոտները։
Փորձությունների այգին անցնելու համար մասնակցի հասակը, ձեռքը դեպի վեր պարզված վիճակում, պետք է լինի առնվազն 160 սանտիմետր: Քաշային սահմանափակումը 98 կգ-ն է:

ՁԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձիով արշավներն իրականացվում են պարկի տարածքում կամ մոտակա սարերում` կախված տևողությունից, ձիապանի ուղեկցությամբ: Առաջարկվող տարբերակները՝ 15 րոպեից 3 ժամ։

քաշային սահմանափակումը 95 կգ է: Երեխաներին թույլատրվում է օգտվել միայն 15 րոպե տարբերակից:

ԿՏԵՍՆՎԵՆՔ
ԴԻԼԻՋԱՆԻ ՏՈՒՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

Միշտ կապի մեջ ենք օգնելու կազմակերպել Ձեր ժամանումը

Դիլիջանի Տուն հյուրանոց

 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

Զվարթնոց միջազգային օդանավակայան – 111 կմ

Գյումրի միջազգային օդանավակայան – 110 կմ

Թբիլիսի միջազգային օդանավակայան – 219 կմ

 ՄԵՔԵՆԱՅՈՎ

Երևանից – 99 կմ

Թբիլիսիից – 214 կմ

Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36, Դիլիջանի Տուն հյուրանոց

+374 33 058 888

info@dilijanitun.am