YOUR EVENT

Կյանքն ապրել ինչպես տոն

Ձեր միջոցառումը բարձրակարգ հանգստավայրում՝ կախարդանքով լի մթնոլորտում:

Թեմատիկ երեկոներ
Խնջույքներ
Կենդանի երաժշտություն
Համտեսումներ
Վարպետաց դասեր
Խաղեր
Տոնական ընթրիք
Լիցքաթափման օրեր
Փակ տարածքներում ինչպես նաև բացօթյա կազմակերպվող միջոցառումներ

Եվ սա դեռ ամենը չէ. մենք այստեղ ենք, որպեսզի կյանքի կոչենք Ձեր երազանքները:
Նախագծեք Ձեր իդեալական միջոցառումը:

Ինչու Դիլիջանի Տուն
  • Տարածքներ ցանկացած միջոցառման համար
  • ռեստորան, բար, տերասա, կոնֆերենս դահլիճ
  • Բարձր մակարդակով կազմակերպում
  • Գործնական միջոցառումներ, որն անպայման կհաջողի
    կամ խնջույք, որը երկար կապրի Ձեր և Ձեր թիմի հիշողություններում:
Յուրօրինակ տարածքներ
յուրաքանչյուր առիթի համար
Դիլիջանի Տունը կազմակերպում է ցանկացած ձևաչափի միջոցառումներ՝ կորպորատիվ և մասնավոր երեկույթներ, գործնական նախաճաշեր և լայնածավալ կոնֆերանսներ, երեկոյան կոկտեյլներ և ցերեկային դասընթացներ, ժամանցային և կորպորատիվ միջոցառումներ:

Կոնֆերենս Դահլիճ

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած բազմաֆունկցիոնալ կոնֆերանս դահլիճը հնարավորություն կտա անթերի անցկացնել պլանավորված միջոցառումը։ Յուրօրինակ ինտերիերի դիզայն, համայնապատկերային տեսարաններ դեպի անտառ և լեռներ... Ձեր միջոցառումը դեռ երբեք այսքան գեղեցիկ չի եղել։

Դիլիջանի Տունն առաջարկում է ցանկացած ձևաչափի միջոցառումների անցկացման հնարավորություն՝ կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ, շնորհանդեսներ, հանդիպումներ կամ հարցազրույցներ: Հարմարավետ, լուսավոր և ժամանակակից կոնֆերանս դահլիճը կահավորված է 20-ից 40 հոգու համար:
Բացօթյա սուրճի ընդմիջման տարածք՝ 90քմ : Հիմնական սարքավորումներ՝ սենսորային էկրան, ձայնային սարքավորումներ, հեռակառավարման վահանակ, ֆլիպչարտ, գրիչ և թղթեր, չգազավորված ջուր։
Հիմք ընդունելով Ձեր կարիքները գործում են առաջարկների ճկուն փաթեթներ:

Դիլիջանի Տուն ռեստորան

Հարմարավետ կամերային մթնոլորտ, ինտերիեր, յուրօրինակ խոհանոց

Բար

Նկուղում թաքնված մարգարտահատիկ: Ժամանակակից սարքավորումներ՝ երաժշտություն, լույս։ Դուք հայտնվում եք այլ իրականության մեջ, մեկուսանում եք արտաքին աշխարհից՝ վայելելով պահը, որը միայն Ձեր համար է կազմակերպված:

Դրսում... Թարմ օդ շնչելիս...

Կլանեք Դիլիջանի մաքուր օդը.
Նրանք, ովքեր ցանկանում են վայելել բնությունը առաջարկում ենք արտաճանապարհային ամենագնացներով և քայլարշավներով տուրեր Տավուշով:

Կապը մեզ հետ

Մի հապաղեք կապվել
+374 33 058 688
dilijanitun@gmail.com

ՓՈՐՁ

Վստահեք Ձեր ցանկություններին

Իսկ երբ կվերականգնեք ձեր հոգու ներդաշնությունը և կլիցքավորեք կուսական բնության կենսական էներգիայով, կգա ժամանակը վայելելու տարածաշրջանի սքանչելիքները: Դիլիջանի Տուն հյուրանոցն առաջարկում է բազում հնարավորություններ գնահատելու Դիլիջանը` իր խոհանոցի, գինիների, արվեստի, պատմության և, իհարկե, իր մարդկանց շնորհիվ:
Զբոսանքներ անտառում, բնության գրկում, զբոսախնջույքներ լեռների ստորոտներում… Յուրաքանչյուրն անպայման կգտնի այն, ինչ կդարձնի իրեն երջանիկ, անկախ այն բանից` սիրո՞ւմ եք Դուք ակտիվ հանգիստը, մշակութային միջոցառումներն ու սպորտը: Ինչպիսին էլ լինեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները, մենք այստեղ ենք, որ օգնենք ձեզ հաճույք ստանալ դրանցից:

ԿՏԵՍՆՎԵՆՔ
ԴԻԼԻՋԱՆԻ ՏՈՒՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

Միշտ կապի մեջ ենք օգնելու կազմակերպել Ձեր ժամանումը

Դիլիջանի Տուն հյուրանոց

 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

Զվարթնոց միջազգային օդանավակայան – 111 կմ

Գյումրի միջազգային օդանավակայան – 110 կմ

Թբիլիսի միջազգային օդանավակայան – 219 կմ

 ՄԵՔԵՆԱՅՈՎ

Երևանից – 99 կմ

Թբիլիսիից – 214 կմ

Դիլիջան, Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36, Դիլիջանի Տուն հյուրանոց

+374 33 058 888

info@dilijanitun.am