ԱՄՐԱԳՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սույն քաղաքականության նպատակն է ապահովել «Դիլիջանի Տուն» հյուրանոցի համբավը, որպես հյուրընկալության բարձր չափանիշների նկատմամբ հանձնառու և հետևողական կազմակերպություն։ Հյուրանոցի որակի կառավարման համակարգի արդյունավետությունը ապահովելու նպատակով, «Դիլիջանի Տուն» հյուրանոցը որդեգրել է սույն քաղաքականությունը՝ սահմանելով հետևյալ սկզբունքները՝

  • հավատարիմ լինել որակի կառավարման համակարգի զարգացմանը և ներդրմանը, ինչպես նաև դրա արդյունավետության շարունակական բարելավմանը` համապատասխանելով ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին,
  • հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության իրավական և կարգավորող պահանջներին,
  • վերլուծել և աջակցել բոլոր շահագրգիռ կողմերի՝ հաճախորդների, աշխատակիցների, սեփականատերերի, հարակից համայնքի, գործընկերների և մատակարարների, տեղական և պետական կառույցների կարիքների բավարարմանը,
  • հավատարիմ լինել մարզի շարունակական զարգացումը որպես մշակույթ ձևավորելուն,
  • հավատարիմ լինել աշխատակիցների մասնագիտական և անձնային հմտությունների զարգացման միջավայրի ստեղծմանը և ավելացնել կայուն աշխատատեղեր` ապահովելով սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավում,
  • հավատարիմ լինել մարզում գործարար միջավայրի բարելավմանը և շարունակական զարգացմանը՝ ապահովելով մրցակցային ակտիվություն։

Վերը նշված սկզբունքներին հավատարիմ լինելով և սույն քաղաքականությունն իրագործելու նպատակով, Դիլիջանի Տուն հյուրանոցն իրականացնում է հետևյալ գործողությունները․

  • սահմանում և քարտեզագրում է ընկերության համապատասխան գործընթացները, ինչպես նաև դրանց արդյունավետության առանցքային ցուցանիշները,
  • բացահայտում և գնահատում է հյուրանոցի որակի կառավարման համակարգին վերաբերվող ռիսկերը ու սահմանում և իրականացնում է հսկման միջոցառումներ,
  • տարածում և հաղորդակցում է որակի քաղաքականությունը ընկերության աշխատակիցների և մյուս շահագրգիռ կողմերի շրջանում։

«Դիլիջանի Տուն» հյուրանոցը հաստատակամ է որդեգրել սույն քաղաքականությունը որպես Որակի կառավարման համակարգի հիմնարար տարր և սեփական գործունեության ուղեցույց։